?

Log in

No account? Create an account
free counters
Վերին ատյանի վրա թքեց մի ֆրանսուհի թարգմանչի միջոցով: Բայց ես չեմ ամաչում,որովհետև արդեն պադոշա քաշած վրես:



free counters
Ուրախանում,որ թշնամին ավելի շատ է զոհ տվել քան մերոնք,հպարտանալով,աղջիկ սնայպերով,հայրենասիրական քափս լոքված՝ լրատվականների տակ  խայտառակ լատինատառ քոմմենթներով....TURKERI MER@, @NKER JAN GINI LIC,TXERQ ES DER CAV@ TANEM
Ես խելագարվում եմ մարդկանց ընկալումներից:
Մեկին տասը,մեկին քսանը,մեկին հազար հարաբերակցությամբ մենք հետ մղեցինք ոչխար ազերիներին...
Բա լավ,էդ մեկը մերը չէ՞ր.թանկ չէ՞ր
Բա ինչի՞ եք պատերազմի կոչ անում...

Tags:

free counters

Կիրակի օրվա ոռը

 Ինձ սա պատմել են

Ասումա Գյումրին դեռ ուշքի չէր եկել երկրաշարժից,ավերակներ էին,մահվան հոտն ու բոթը դեռ օդի մեջ էր,ամենուր էր...
Փողոցում առևտուր էր գնում,մի նեղլիկ ցեխոտ փողոց,մի ոտքի անցնելու տեղ,խղճուկ ինչ որ առևտուր: Ոչ փող կա,ոչ հավես,ուղղակի եթե կյանքը կա,դա էլ կա:
Կիրակի,լիքը մարդ,իրար դիմաց՝ իրար շալակ ելած սեղանիկների միջով մարդիկ են քայլում մի ոտաչափ ճամփով:
Ասումա մեկ էլ մի կին երևաց,թանկարժեք շուբայով,շատ գեր մի կին,ձեռքերին տոպրակներ լիքը-լիքը: Սա անցնում էր,հետևից բոլորը պլըշած,մի տեսակ նայելով,թե էս ամեն ինչի մեջ էս որտեղից հանկարծ էսպես եկավ շռայլ: Ու էս կինը որ շատ գեր էր ու ձեռքին էլ տոպրակներ լիքը՝ անցնելիս դիպչում է ու շուռ է տալիս պարկով դրված կարտոֆիլը,կարտոֆիլները հոսում են ցեխի մեջ ու մնում: Էս ծախողն ու բոլորը մի պահ քարանում են,լռութուն է լինում ու հանկարծ ասում է էս մարդը
-այ քուրըս,հըբը իսիգ կիրագի օրվա ոռ է օր առե ընգել ես բազառը...
Խնդացին ասումա բոլորը:

Ես պատահական բան չեմ հիշի
free counters
free counters
free counters
Վախ ունեմ,որ մի օր մեկը կհարցի,թե որ մեծանամ ի՞նչ եմ դառնալու:

Tags:

free counters
free counters

Առողջ եղեք

Ես միշտ նայում եմ Գևոսրգ Ալթունյանի «Տեսանկյուն» հաղորդումը,ինքը տեղով պալիտի բունա,բաց մեսսիջ,չստացված ալե հոֆ կամ ախալայ մախալայ:Եթե ուզում եք հասկանաք,թե վերևներում ինչ են ուզում ասեն,բայց ասենք մեր հավեսը չունեն խոսքի,իրան ասում են,ինքը ասումա:
Ես տղեն էսօրվա հաղորդման մեջ ասումա,որ կենսաթոշակային պահը ուղղակի ընկալման հարցա,այսինքն ընկալման հարցա,որ ծիծաղելի աշխատավարձերից պիտի հինգ տոկոս հանվեն ու գնան եսիմ ուր,հետո ասումա,որ մենք էդքան էլ չենք պատկերացնում թե իրականում ինչա դա,կարճ ասած ջուրա ցանում համապատասխան տեղերում:
Հիմա՝ ես եմ ու զզվել եմ էս գաղջից,սիրտս խառնումա,իրանց կապիկություններից էլ,ռուսի ոռից էլ,ներսի բոզերից էլ,ես ինչի՞ պիտի իմ աշխատավարձից տամ հինգ տոկոս,երբ ես հեռանկար չեմ տեսնում,որ կարողա մի տաս տարի հետո ես ստեղ ապրեմ:Ու՞մ տամ:Ինչի՞ տամ:
Ինձ թվումա,սրանք հատուկ մարդիկ ունեն,որ նստում հաշվարկում են,թե ուրիշ էլ ինչ անեն,որ իրենց սեփական երկրի,սեփական քաղաքացու վերջին կոպեկները տանեն վրներից,արա սրանք էս ինչ ագահ դուրս եկան:
Մարզերում գնալա որ գնում են,մարդիկ չեն կարողանում ԿԵՆՍԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ հարցերը լուծեն,թողնում՝չեն գնում է,փախնում են,բառիս բուն իմաստով,օր առաջ ժամ առաջ ուզում են ազատվեն էս անտերանոցից:Որ մեկն ասեմ,վատ եմ զգում,մենք արժանի չեինք սրան,երիտասարդը պարտավոր չի գնա պայքարի,որ լավ ապրի,պարտավոր չի հեղափոխություն անելու,ինքը մեղավոր չի,որ ստեղա ծնվել,ինքը իրավունք ունի ուղղակի լավ ապրելու,կամ գոնե ապրելու:
Դե հա,ռուսին Հայաստանը հայերով պետք չի,էս հողակտրորն ուղղակի ստրատեգիական կետա,պանպուտիզմա յուրովի:Բայց ներսում,ներսում եթե մի մազաչափ բարոյական մարդիկ լինեյին վերևներում,էն վերևներում,որ եղանակն են փոխում,մենք էս օրի չէինք լինի:
Թքեմ գնամ,խախանդ ապրեմ մի տեղ,ուզում եմ արտագաղթեմ,նեռվերս չի հերիքում:
Առողջ եղեք
free counters

Մեռ վառչապետն

Ես հարգու՞մ եմ այս կառավարությանը, -Ո՛Չ ես թքեմ կառավարության վրա
Ավարտեցի՞ -ՈՉ-հուսամ դուք անվերջ կայրվեք սատանու մաղալում





free counters

Profile

չակռա մայրամուտ
chakra97
chakra97

Latest Month

April 2016
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com